Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակի» աղբյուրների հաղորդմամբ` մինչեւ ապրիլ տեղի կունենան ոչ միայն մի շարք նախարարների, «ժամկետանց» մարզպետների փոփոխություններ, այլեւ որոշ հետաքրքիր «ռակիրովկաներ»:
Ըստ ամենայնի` Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման «քրեական գործով» անցնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ըստ որոշ տեղեկությունների, «կտեղափոխեն» Կոտայք` Կովալենկո Շահգալդյանի պոստին տիրություն անելու, նախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մարզպետ նշանակելու իմաստը մարզում ստեղծված լարված իրավիճակը թուլացնելն էր՝ կապված դիզվառելիքի, ձկնաբուծական եւ ջրօգտագործման խնդիրների հետ, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի եւ Լոնդիկի «լուծը» թեթեւացնելը:
Այժմ մարզպետը մարզը որոշակիորեն «բեռնաթափել» է Աբրահամյանի կադրերից` լուծելով իր առջեւ դրված թիվ մեկ խնդիրը, ուստի կարող է ստանձնել հաջորդ՝ նախարարի պաշտոնը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: