Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին նոյեմբերի 27-ին կոչ է արել ոչնչացնել Իսրայելը. հայտնում է The Jerusalem Post-ը։
Այս մասին Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է իշխանությունների կողմից վերահսկվող իրանական ուսանողական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք չենք նահանջի Իսրայելի կործանման խնդրից նույնիսկ մեկ միլիմետրով։ Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում»,- հայտարարել է գեներալը:
Շեքարչիի հայտարարությունը հնչել է իրանական միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկող բանակցությունների ֆոնին։ Իրանցի գեներալը նաեւ ասել է, որ Իրանը կարող է (գետնին ) «հավասարեցնել Հայֆան եւ Թել Ավիվը կարճ ժամանակում»։
Հարցազրույցում Շեքարչին քննադատել է Բահրեյնին և ԱՄԷ-ին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և այլ երկրներ համարվում են մուսուլմանական, մեզ համար նրանք սիոնիստական ռեժիմի մաս են, և դա շատ կարևոր է»,- ասել է նա: