կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-20 14:37
Հասարակություն

Մինասի «Գիշեր» նկարը ոչնչացումից փրկելու նպատակով դրամահավաք է սկսվել

Մինասի «Գիշեր» նկարը ոչնչացումից փրկելու նպատակով դրամահավաք է սկսվել

Մինասի ընտանիքի և ընկերների անունից ստեղծվել է ֆոնդերի հավաքագրման էջը Indiegogo.com հարթակում։ Հայտարարության մեջ նշված է, որ  Մինասի «Գիշեր» որմնանկարը գտնվում է ոչնչացման եզրին և օր առաջ պետք է փրկել այն։

«Ֆինանսական ներդրումներն են հարկավոր նկարը փրկելու համար, իսկ այսօր ՀՀ կառավարությունը չի կարողանում տրամադրել անհրաժեշտ գումարը։ Դիմում ենք յուրաքանչյուրիդ աջակցությանը։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր մշակութային արժեքներից մեկը ոչնչանա։ Ցանկացած չափի նվիրատվություն կարող է օգտակար լինել, անգամ $1-ը։

1988 թ. երկրաշարժից հետո անհեթեթ կերպով Մինասի «Գիշեր» որմնանկարի վերևի հատվածը մասամբ կորսվեց, մնաց ներքևի աստղազարդ  երկինքը: Տարիների ընթացքում դա էլ անբարենպաստ պայմաններից սկսեց վնասվել ու այսօր այն կանգնած է ոչնչացման եզրին: Այս պահի դրությամբ նկարի 52-55%-ն է մնացել և այն գտնվում է Գյումրու  նախկին գործարաններից մեկի շենքում։ Եվ սա վերջին, ամենավերջին հնարավորությունն է փրկել որմնանկարը ոչնչացումից, և թույլ չտալ սիրելի Մինասի՝ վերջին չփրկված որմնանկարը վերածվի շինարարական աղբի»,- գրված է տեքստի մեջ։