|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` քիչ առաջ արած թվիթերյան գրառումը, որում կոչ է արվում Ռուսաստանին` հրաժարվել սպառազինության մրցավազքից. հայտնում է Газета.ру-ն:
«Հրաշալի գաղափար: Առաջարկում ենք սկսել քիմիական զենքի ոչնչացումից: Ամերիկյան»,- նշել է նա:
Ավելի վաղ Թրամփը գրել էր. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հիմա ավելի վատն են, քան երբևէ եղել են, և դա ներառում է սառը պատերազմը: Դրա համար որևէ հիմք չկա: Ռուսաստանին օգնություն է հարկավոր տնտեսությունում, ինչը հեշտ կլիներ անել, և մենք կարիք ունենք, որ բոլոր ազգերը միասին գործեն: Դադարեցրեք սպառազինությունների մրցավազքը»,- գրել է նա: