ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյան Հովսեփյանն արձագանքել է Փաշինյանին.
««Ժամանակն է բոլոր գերեվարված անձանց հարցը պատշաճ քննենք: Յուրաքանչյուր ոք ով անցնում է զինված ուժերում ծառայության ունի պարտավորություն»:
Ճի՛շտ եք...
Դուք պետք է քննեք ձեր կազմակերպված անտերությո՞ւնը...
Դուք գլխավոր գերագույն հրամանատար եք և որքանով եք ձեր պարտականությունները կատարել և որքանով եք տարել աշխատանք զինվորի բարոյահոգեբանական նկարագրի ձևավորման, զինվորին պատշաճ կրթելու, զինվորին պատշաճ պայմանների ապահովման, զինվորին պատշաճ զինելու, զինվորին պատշաճ առաջնորդելու, զինվորի նկատմամբ պատշաճ հոգ տանելու, զինվորի ծնողին լսելու և խնդիրները լուծելու, զինվորին պատշաճ գնահատելու և մի շարք այլ հարցերում, որ այսօր կարող ես խոսել գերեվարման քննության մասին ...
Չհամարձակվեք ձեռքերդ լվանալ ու հեռու քաշվել, բոլոր գերեվարված զինվորների ծնողները դուրս են գալու ու ձեր կոկորդը կրծեն այս անտերության համար...
Դուք պատասխանատու եք ամեն մի տղայի կյանքի ու անվտանգության համար և հիշեք որ էդ պատասխանատվությանը ենթարկվելու եք...
Բանակին ամլացրել եք ու խոսում եք չպաշտպանվելո՞ւց: Գոնե բահեր տայիք ձեռքերը, ձեռնամարտի ժամանակ օգտվեին այ եսիմ ինչեր ...
Դուք ոչ մի հարց քննելու ու գործ փակելու իրավունք չունեք ...
Սա հստակ ականջներիդ օղ արեք ...»: