Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Հանրապետությունն ահաբեկչական կազմակերպություն և տիկնիկ է։ Իսկ անցյալ շաբաթ Հայաստանի բանակի՝ վարչապետ Փաշինյանին հրաժարական տալու կոչը սպասվող վերջի դատավճիռն է. հայտարարել է թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական կառույցի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
Էրդողանի հետ դաշինք կազմած Բահչելին հույս է հայտնել, որ ՀՀ–ն զերծ կմնա ռազմական հեղաշրջումից։
«Երեկ Երևանում ցուցարարները Փաշինյանին հրաժարական պարտադրելու նպատակով մտել են կառավարության շենք։ Մենք, նույնիսկ եթե դա Հայաստանն է, ցանկանում ենք, որ ժողովրդավարություն լինի, խորհուրդ ենք տալիս ողջախոհ և խելամիտ լինել։
...Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հեղաշրջումից հեռու և ժողովրդավարությանը մոտ լինի։ Նույնիսկ եթե մեր թշնամին է, չպետք է կորցնենք մեր քաջությանը»,– նշել է թուրք կուսակցապետը։