|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, ուր նա Ադրբեջանի նախագահին նկարագրում է որպես նորմալ ու կրթված մարդ:
«Ծանոթացա մեր վարչապետի կարծիքին` Ալևի մասին։ Ասում է նորմալ, կրթված մարդու տպավորություն թողեց։ Ախր շատ տարօրինակ բաներ են կատարվում։ Այդ նորմալ, կրթված մարդու հրամանով 2016 թվականի ապրիլին ագրեսիա է տեղի ունենում Արցախի վրա։ Այդ նորմալ մարդը մեր զինվորին գլխատած ստահակին պարգևատրում է։ Այդ նորմալ ու կրթված Ալիևը Ռամիլ Սաֆարովին հերոսացրեց։ Վերջապես այդ նորմալ մարդը օր ու գիշեր խոսում է Արցախը գրավելու և Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին։ Չմոռանամ ասել. երրորդ Ռեյխի ղեկավարներն էլ անգրագետ չէին, բայց ամբողջ Եվրոպան քարուքանդ արեցին»,- ասել է Շարմազանովը: