․ Հրապարակի՛ր այն «դե յուրե նշանակություն ունեցող փաստաթղթերը», որոնցում ֆիքսված են «Էյվազլի» և «Չայզամի» տեղանունները և որ դրանք պատկանում են Խորհրդային Ադրբեջանին (հակառակը փաստող փաստաթղթերը և խորհրդային պետական հրատարակության քարտեզները բազմիցս հրապարակվել են)։
․ Բացատրիր, այդ ո՞ր իրավունքով է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ ասել է թե Խորհրդային Ադրբեջանի սահմաններից հրաժարված ներկայիս Ադրբեջանին պատկանում ԱդրԽՍՀ-ի տարածքը։
․ Պատասխանի՛ր, եթե Խորհրդային Ադրբեջանի տարածքը ընդունում ես որպես ներկայիս Ադրբեջանի տարածք, Արցախը ևս համարում ես Ադրբեջանի տարա՞ծք։
․ Եվ վերջապես, ի՞նչ ասել է՝ լինել Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ Հայաստանում:
Ալվինա Աղաբաբյան
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս