Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սյունիքում անվտանգային մթնոլորտը ստիպում է ենթադրել և սպառնալիք կա, որ սահմանամերձ բնակավայրերը կմարդաթափվեն և առհասարակ դպրոց այդպիսին կարող է չլինել։ Այս մասին «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Սյունիքում սահմանամերձ բնակվայրերում կրթության մասին խոսելուց առաջ նախ և առաջ պետք է խոսել այն մասին, որ այդ բնակավայրերը պետք է ապահով լինեն»,-ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը ելույթում նշեց, թե Սյունիքում սահմանամերձ բնակավայրերի ուսուցիչները ինչ խնդիրների են առնչվում կրթություն մատուցելիս։
«Ես չեմ կարող մեղադրել այն ուսուցչին, որը վաղը մտածի որ չի ուզում շարունակել իր դասավանդման գործընթացը Սյունիքում»։
Աննա Գրիգորյանը հիշեցերեց, որ 2018 թվականի իշխանափոխությանը ակտիվ ներգրավված էին երիտասարդները․ «Աշակերտներս մասնակցում էին, որ ավելի լավ ապագա ունենան և երբ այսօր այս իշխանության ներկայացուցիչները ասում են իրենց քարոզարշավներում՝ ապագա կա, այդ ապագան այն երիտասարադներինն էր, ովքեր մասնակցում էին 2018-ին, բայց այսօր ցավոք Եռաբլուրում են։ Ապագան նրանցն էր»։