կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 17:58
Քաղաքական

Ի՞նչ եղան Նիկոլ Փաշինյանի 10 միլիոն ծառերը

Ի՞նչ եղան Նիկոլ Փաշինյանի 10 միլիոն ծառերը

«Ի՞նչ եղան Նիկոլ Փաշինյանի 10 միլիոն ծառերը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը։ 

«Մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը»․ այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ․ հոկտեմբերի 16-ին՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովին։ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումների նման, այդ խոստումն էլ թոզմիշ եղավ, եւ դա ոչ միայն այն պատճառով,որ անցյալ տարի Արցախում պատերազմ եղավ, այլեւ այն պատճառով որ 10 միլիոն ծառ տնկելու խոստումն անիրական էր, այդքան տնկի հնարավոր չէր Հայաստանում ճարել, ո՞վքեր եւ ինչ վարձատրությամբ պետք է տնկեին տնկիները, տնկիները նորածնի պես են, խնամք՝ ոռոգում եւ պահպանություն են պահանջում։
Համազգային ծառատունկի մի ջատագով էլ կար՝Աղվան Հովսեփյանը, ով Նիկոլ Փաշինյանի կամոք հիմա բանտում է», գրել է նա։