Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ակնհայտ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ ընդհանրապես Արցախի հարցը փակելու համար՝ հայտարարելով, որ այսօր կարգավորման հարց գոյություն չունի, հակամարտությունը կարգավորված է․ ԱԺ-ում արտաքին գործերի նախարարության՝ 2022 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Լուրջ խնդիրներ կան նաև Արցախի Հանրապետության արտաքին գործունեության առումով, Ադրբեջանն ամեն կերպ արգելափակում է Արցախի որևէ ներկայություն արտասահմանում, բայց, այդուհանդերձ, Արցախի Հանրապետությունն ունի որոշակի ցանց, ներկայացուցչություններ տարբեր երկրներում։ Մենք նախատեսո՞ւմ ենք կոնկրետ ծախսեր, աջակցություն ոչ միայն Արցախի միջազգային ճանաչման առումով, նաև ներկայացուցչությունների ցանցերի գործունեությունն ապահովելու, երաշխավորելու, ընդլայնելու առումով»,- հարց ուղղեց նա փոխարտգործնախարար Վահե Գևորգյանին։
Վահե Գևորգյանը պատասխանեց, որ սերտորեն համագործակցում են Արցախի ԱԳ նախարարության, ներկայացուցիչների, բոլոր այն անձանց հետ, որոնք ընդգրկված են արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։
Այնուամենայնիվ, Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց քննարկվո՞ւմ է, թե՞ չի քննարկվում «Ճանաչում՝ հանուն փրկության» բանաձևը։
Արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ թե՛ Արցախյան առաջին, թե՛ երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել, քանի որ փաստացիորեն գնում է բնաջնջման քաղաքականություն։
Մնարամասները՝ տեսանյութում