կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 17:15
Աշխարհ

Ռուսական ՌԷՊ համակարգերը կարող են կաթվածահար անել ՆԱՏՕ-ն Եվրոպայում. Atlantico

Ռուսական ՌԷՊ համակարգերը կարող են կաթվածահար անել ՆԱՏՕ-ն Եվրոպայում. Atlantico

Ֆրանսիական Atlantico պարբերականը մտահոգված է էլեկտրոնային պատերազմում Ռուսաստանի առաջընթացով։ Վերջերս Կալինինգրադի մարզում սկսել է գործել ռուսական «Մուրմանսկ-ԲՆ» նոր համալիրը՝ մոտ 3000 կմ հեռահարությամբ։ Սա նշանակում է, զգուշացնում է հեղինակը, որ ՆԱՏՕ-ի ուժերին Եվրոպայում սպառնում է լիակատար կաթվածահարություն, նույնիսկ՝ հիմնական ռեժիմում գործելու անկարողություն։ Մասնավորապես՝ ամերիկյան F-35 բարձր տեխնոլոգիական կործանիչները հարկադրված վայրէջք կկատարեն՝ կորցնելով արբանյակային կապը։

Որպես օրինակ՝ բերվում է չհաստատված միջադեպը «Ալ Թանֆ» ամերիկյան ռազմաբազայում, որը գտնվում է Սիրիայում՝ Իրաքի հետ սահմանի մոտ։ Պարբերականի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան բազան մի քանի ժամ շարունակ եղել է «մեռյալ գոտում»։ Դրա շոււրջ ռադարներն ու հակաօդային պաշտպանության համակարգերը չեն աշխատել, ինտերնետն անջատվել է։ Անօդաչու սարքերն ու ուղղաթիռները չեն կարողացել օդ բարձրանալ։

Ըստ պարբերականի՝ շուտով  էլեկտրոնային պատերազմի ռուսական նոր համակարգերը կարող են տեղակայվել Ռուսաստանի Դաշնության համար զգայուն բոլոր տարածքներում։