|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակիցները պաշտոնապես պատրաստ են դեմ ներկայանել Եվրոպայում հյուսիսատլանտյան միության կողմից ցամաքային միջուկային հրթիռներ տեղակայելու դեմ, հաղորդում է Defense News-ը:
Այդ դրույթը դեռեւս սեւագիր է, քանի դեռ չեն հրապարակվել հունիսի 14-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պաշտոնական արդյունքները:
Պարբերականի հաղորդմամբ՝ այդ քայլը դիտարկվում է՝ որպես Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցում երկխոսությունն ակտիվացնելու հնարավոր միջոց Ժնեւում հունիսի 16-ին ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին:
ՆԱՏՕ-ում քննարկումներն ընթանում են լուրերի ֆոնին, որ Մոսկվան կրկին կառաջարկի արգելք սահմանել փոքր ու միջին հեռահարության ցամաքային հրթիռներ տեղակայելու շուրջ, ինչի մասին հայտնել են ռուսական պետական ԶԼՄ-ներն այս շաբաթ:
ՆԱՏՕ-ի նոր ցամաքային հրթիռների տեղակայումը Եվրոպայում կրում է տեսական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն առաջին անգամ անցած տարի հայտարարել էր, որ այդ ուղղությամբ ծրագրեր չկան՝ չնայած նշել էր, որ որոշ դաշնակիցներ նախատեսում են ձեռք բերել ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգեր: