ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունենում «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ (առկա և առցանց) գիտաժողովը։
Գիտաժողովի սկզբում տեղի է ունենում «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին (պրակ Ա)» նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Գիտաժողովի բացման խոսքով հանդես է գալիս ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, ողջույնի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Գիտաժողովին առաջարկում ենք հետևել
Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ.