կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 14:56
Քաղաքական

Միջազգային կազմակերպություններն իրականում լռության ուխտ են պահում այս շրջանում․ Արամ Վարդևանյան

44-օրյա պատերազմի արհավիրքի վերաբերյալ քննիչ-հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել, որովհետև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կարծես թե ունի, իշխանական խմբակցության դիրքավորումից ելնելով, մեկ վճռական ելակետ՝ Արթուր Ղազինյանին չընտրելը․ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը նաև ընդգծեց, որ հանձնաժողովի նիստում հիմնականում տեխնիկական հարցեր են քննարկվում, բայց, օրինակ, անդրադարձ չի լինում սահմանային անվտանգության, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցերին։ «Ակնհայտ է, որ այդ մշտական հանձնաժողովի նախագահը, իմ տպավորությամբ, օբյեկտիվորեն նաև ունի որոշակի կաշկանդվածություն, որովհետև մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում նա նույն՝ «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր»,- նշեց պատգամավորը։