Կոչով դիմում ենք բոլոր բժշկական, դեղագործական կազմակերպություններն, միասնական քայլեր իրականացնել
Կոչ Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին՝ անտարբեր չլինել Արցախում տիրող իրավիճակի, ազգային սպանդի, աղետի նկատմամաբ և ցուցաբերել դիրքորոշում՝ թե՛ համընդհանուր պայքարին միանալով, թե՛ մասնագիտական գործունեությամբ,
Ստեղծել բուժաշխատողների գործունեության, կամարտահայտության միասնական հարթակ և համատեղ միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար,
Առողջապահության նախարարությունը՝ որպես առողջապահական ոլորտի պետական քաղաքականության մշակող և իրակակացնող, այս իրավիճակում պարտավոր է գործել «արտակարգ իրավիճակի» ռեժիմով՝ չպետք է բավարարվի Գորիսի տարածաշջանում միայն ներկայացուցիչ ունենալով, այլ ծավալիբռնի տեղահանվածներին բուժօգնություն մատուցելու համար դաշտային ճամբար և բուժօգնություն մատուցելու գործում ներգրավի փորձառու մասնագիտական թիմերի,
Իրականացնել տարհանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծում,
«Թեժ գիծ» ծառայությունը հզորացնել և բուժօգբություն ստացողների վերաբերյալ հարազատներին տալ պատշաճ տեղեկատվություն,
Գնահատել Արցախյան պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապահական բեռը և կազմակերպել խրոնիկական հիվանդություն ախտորաշում ունեցող անձանց շարունակական բուժօգնությունը Հայաստանի հանրապետությունում, այդ թվում՝ նրանց դեղերի տրամադրումը,
Կազմակերպել Արցախից տեղահանված մեր գործընկեր բուժշխատողների էլեկտրոնային հաշվագրում և սկսել նրանց աշխատանքով ապահովելու գործընթաց,
Կոչով դիմում ենք բոլոր բժշկական, դեղագործական կազմակերպություններն, միասնական քայլեր իրականացնել և այս իրավիճակում առավելագույնս սատար կանգնել մեր հայրենակիցներին: