Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ տեսանյութ հրապարակել, որում 9 տարի առաջ ԱՄՆ դեսպանը խոսում էր ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանը 9 տարի առաջ խոսում էր այդ պահին ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից, տալով իր կոնկրետ որակումները: Դեսպանը չէր կաշկանդվում «պետության ներքին գործ» ձևակերպումից:
Հիշեցնեմ Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են..»,- գրել է նա: