կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 15:00
Իրավական

Ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17-ը հեռանալ Կապանի ու հարակից բնակավայրերի դիրքերից. Գևորգ Փարսյան. «Փաստինֆո»

Ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17-ը հեռանալ Կապանի ու հարակից բնակավայրերի դիրքերից. Գևորգ Փարսյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրել է.

«Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ օրը՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: Հրամանն իջեցվել է ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

«Սա մեր իշխանությունների կողմից վարվող բանակցությունների ձախողման արդյունք է: Բազմաթիվ անգամ եմ խոսել իշխանությունների հետ, անգամ մամուլով բարձրաձայնել եմ սրա մասին, քանի անգամ հայտնել եմ՝ առանց մեզ ինքնուրույն որոշումներ չկայացնեք, բանակցություններում հաշվի կառնեք մեր կարծիքը, կքննարկեք մեզ հետ, սակայն ոչ մեկը չարձագանքեց»,- ասաց Կապանի համայնքապետը:

Գևորգ Փարսյանը ասում է՝ եթե սահմանն անցնի նախկին ԽՍՀՄ-ի սահմաններով, դա անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնելու։

«Կապան համայնքի վարչական շրջաններից, որտեղ մենք կանգնած ենք՝ անվտանգության գոտին ապահովելու համար, այդ բոլոր հատվածներից ասել են նահանջեք մինչև վարչական սահմաններ, դա ԽՍՀՄ տարիներին հաստատված ՀՀ սահմաններն են»,-ասաց Փարսյանը:

Համայնքապետի տեղեկություններով՝ Կապան-Գորիս ավտոճանապարհը ևս մաս-մաս դուրս է գալու մեր սահմաններից, իսկ այդ հատվածներում էլ տեղակայվելու են ռուս և հայ սահմանապահներ:

Այս պահին սյունեցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով միջպետական ճանապարհը. Նրանք անհանգստացած են իրենց անվտանգության համար»։