կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-24 11:36
Հասարակություն

Ոստիկանությունը պատերազմը գնահատում է աղետալի ու վախենում ժողովրդական հուզումներից

Ոստիկանությունը պատերազմը գնահատում է աղետալի ու վախենում ժողովրդական հուզումներից

«Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմը աղետալի հետեւանքներ հասցրեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին եւ առհասարակ հայ ազգին»։ Սա Երեւանի քաղաքապետարանին ուղղված ՀՀ Ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական գնահատականն է, որի համար էլ իրավապահները վախենում են, որ նոյեմբեր 9-ին եւ 10-ին Երեւանում երթեր թույլ տալու դեպքում բողոքի գործողություններ կարող են տեղի ունենալ, քանի որ, համաձայն պաշտոնական գրության, «քաղաքացիների շրջանում պահպանվում է հուզականության բարձր ֆոնը»։

Այս պատճառաբանությամբ իրավապահներն առարկել են այդ օրերին բողոքի երթեր թույլ տալ կառավարական շենքերի ու հաստատությունների հարակից տարածքներում: 

Մինչ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Երևանի քաղաքապետարանին իրազեկման դիմում էր ներկայացրել նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանում հավաքներ և երթեր կազմակերպելու մասին: Հավաքների և երթերի նպատակն է հասարակության բողոքն արտահայտել Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության դեմ: Քաղաքապետարանը մերժել է Դաշնակցության ներկայացրած հայտի միայն երթեր կազմակերպելու մասը: Արգելք չի դրվել այդ օրերին հանրահավաքներ կազմակերպելու հարցում։

Հատկանշական է, որ Ոստիկանությունը հստակորեն գիտակցում է հանրության իրական տրամադրվածությունը և, որ մարդիկ չեն համակերպվել կապիտուլյացիայի, իշխանության վարած քաղաքականության հետ: Այնուհանդերձ, Ոստիկանությունը գերակա է համարում պետական շենքերի և ոչ՝ հասարակության անվտանգության պահպանումը: