Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահի դրությամբ Հայաստանի վիճակը բարդ է: Մենք չունենք որեւէ երաշխիք, որ Հայաստանը 22-րդ դարում լինելու է. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Քաղաքագետը շեշտեց՝ հաշվի առնելով այդ մարտահրավերների խորությունը՝ մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք իրադարձություններին: Այսօր Հայաստանի գլխավոր խնդիրն է իր ոչ սուբյեկտայնությունը, որը բարձրացվել է աննախադեպ մակարդակի։
«Իշխանություններն այս պահի դրությամբ հրաժարվում են Հայաստանի շահերը պաշտպանելուց: Մենք դա տեսել ենք պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, իսկ հիմա, դե ֆակտո, ուղիղ դա հայտարարում են։ Հրաժարվելով կոնկրետ գործողություններից՝ թույլ են տաիս, որ գործողություններ կատարեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Խոշոր հաշվով՝ իրականացնում են նրանց ծրագիրը՝ կա՛մ իրենց կամքով, կա՛մ ակամա»,- ընդգծեց Միքայելյանը:
Քաղաքագետի խոսքով՝ եթե Հայաստանը չունի սուբյեկտայնություն, նրա հետ կարելի է ցանկացած բան անել, օրինակ՝ այստեղ կարելի է Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայությունը ապահովել՝ այն աստիճանի, որ հետո որեւէ կերպ հնարավոր չի լինի նրանց արմատախիլ անել:
«Դա դառնալու է Հայաստանի ներքին քաղաքականության գործոն, եւ թուրքական լոբբիզմը բարձրացվելու է շատ ավելի բարձր աստիճանի: Եթե մենք ուսումնասիրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ նրանք պատրաստում են նոր պլացդարմներ, որպեսզի մեկ հարվածով Արցախը, Սյունիքը եւ Վայոց ձորը ոչնչացնեն կամ գրավեն, որից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի «կլիենտ» պետություն եւ միայն քարտեզի վրա վերնագիր»,- ասաց Հրանտ Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։