|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի հարավարևմտյան Անթալիա նահանգի Մուրաթփաշա շրջանում կբացվի ռուս-թուրքական բարեկամության այգի։
Մուրաթփաշայի քաղաքապետարանից հայտնում են, որ այգում տեղադրվել է ռուս հայտնի գրող Լև Տոլստոյի կիսանդրին։
Այգին հիմնվել է Չաղլայան թաղամասում՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով։ Այգու տարածքը մոտ երեք հազար քառակուսի մետր է:
Տոլստոյի կիսանդրին շրջանի քաղաքապետարանին են նվիրել Միջազգային համագործակցության ռուսական ասոցիացիան, Թուրքական բարեկամության ասոցիացիան և «Մշակույթների երկխոսություն-մեկ աշխարհ» հիմնադրամը։
Մուրաթփաշայի քաղաքապետարանի ղեկավար Ումիթ Ույսալը հայտնել է, որ, վերջին պաշտոնական տվյալներով, Անթալիայում մշտական հիմունքներով ապրում է 95 հազար օտարերկրացի շուրջ 90 երկրից։ Ըստ նրա՝ Անթալիայում ապրում է մոտ 20 հազար ռուս, որոնք քաղաքն իրենց տունն են համարում։
Այգու բացման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 23-ին: