|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովը ժամանելու է Երևան, որտեղ կբացվի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նշվում է, որ կենտրոնը հիմնվելու է 2015-ի մայիսի 19-ի միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Հիմնական նպատակներից է որոնողա-փրկարարական գործողությունների անցկացումը` արտակարգ իրավիճակների չեզոքացման համար, որոնք առավել բնորոշ են լեռնային շրջաններին և պայմանավորված են երկրաշարժերով, սողանքներով, ձնահյուսերով: