Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է․ «Հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։
Այս օերին քննարկվում է, թե հետընտրական գործողություններն ինչպես կզարգանան, եւ քաղաքապետարան հայտնված ուժերից ովքեր միմյանց հետ կոալիցիոն գործարքի կգնան, քանի որ հենց դրանից է կախված ձևավորվող քաղաքային իշխանության էությունը։
«Բալասանյան դաշինքը», որը ամենից շատ ձայն է հավաքել, կոալիցիա կազմելու հարցում դեռևս լռում է , ինչպես մեզ հայտնեցին, նրան պատրաստ է միանալ 5 տոկոսից ավել ձայն հավաքած ընդդիմադիր Հանրապետականը։
Ընտրություններին 10 տոկոսից ավելի ձայն հավաքած «Զարթոնք» կուսակցությունը գլխավորող Վարդևան Հակոբյանն այսօր մեզ հետ զրույցում հստակեցրեց իրենց դիրքորոշումը՝ ասելով․«Գյումրու բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր եւ «Բալասանյան դաշինք» -ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք եւ առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն» ։
Ի դեպ նշենք, որ այս կուսակցությունների կոալիցիայի դեպքում նրանք մեծամասնություն կլինեն, քանի որ 4-5 ավագանու մանդատ «Զարթոնքին» է բաժին ընկնում, վերջինս քաղաքապետրանում 3-րդ ուժն է»։