կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 13:07
Քաղաքական

Գյումրեցիներն ասում են՝ մենք ձեզ ի՞նչ վատություն ենք արել, որ Բալասանյան Սամվելին կարգեցիք քաղաքապետ. Վարդևան Գրիգորյան

Գյումրեցիներն ասում են՝ մենք ձեզ ի՞նչ վատություն ենք արել, որ Բալասանյան Սամվելին կարգեցիք քաղաքապետ. Վարդևան Գրիգորյան

ԱԺ արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ-ի տարեկան գործունեության հաշվետվությունն է քննարկվում:

Գլխավոր զեկուցող Տիգրան Մուկուչյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հարցրեց՝ օգնությամբ տրամադրված տեխնիկական սարքավորումները կիրառելուց հետո կարո՞ղ են բացառել կրկնակի քվեարկությունը:

«Սարքավորումները կարծում եմ՝ իրենց նպատակին չեն ծառայել»,-ասաց նա:

Մուկուչյանը պատասխանեց, որ այդ սարքավորումները չպետք է դիտարկեն որպես սոսկ քվեարկությունն ապահովող գործիք:

«Կան մի շարք այլ գործիքներ տեղամասերում՝ հանձնաժողովի անդամներ, դիտորդներ, աննախադեպ հրապարակային դիտորդություններ»,-ասաց նա, ապա նշեց, թե երկու ամսից հետո ստորագրված անձանց ցուցակները հրապարակվեցին և հեշտ կարելի էր տեսնել՝ ով է քվերակել, ով ոչ:

Բացի այդ նա նշեց, որ ցանցի ապահովման խնդիր չէր էլ դրվում: Վարդևան Գրիգրյանը արձագանքեց՝ Գյումրու ավագանու ընտրություններից հետո գյումրեցիները Մուկուչյանին են մեղադրում, որ արդար սկզբունքով քաղաքապետ չնշանակվեց:

«Գյումրեցիներն ասում են պարոն Մուկուչյան, մենք ձեզ ինչ վատություն ենք արել, որ մեր 66% ձայներն անտեսեցիք և 34% ձայն ունեցող Բալասանյան Սամվելին կարգեցիք Գյումրիի քաղաքապետ: Չեք գտնում, որ օրենքն ունի լուրջ թերություն»,-ասաց նա: Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչպես Գյումրիի, այնպես էլ Վանաձորի ընտրությունները նոր կարգով էին անցկացվում:

«Այստեղ հանձնաժողովի կամ իմ կողմից որևէ մեկին կարգելու խնդիր չի եղել, բոնուսային համակարգի կիրառում է տեղի ունեցել և դա բազմաթիվ երկրներ կիրառում են»,-ասաց նա: Մուկուչյանը նշեց, որ իրենք օրենքի կարգավորումից չեն շեղվել և եթե փոփոխության կարիք կա, պետք է օրենսդրական քաղաքականությամբ կարգավորվի: