Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ամփոփվեցին հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Թիվ 34 ԸԸՀ հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանի գլխավորությամբ կայացած նիստում բաշխվեցին ավագանու անդամների մանդատները: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ՀՀ ԸՕ 141 հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ մանդատները բաշխվում են այն կուսակցությունների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած թերթիկների և անճշտությունների գումարի՝ կուսակցության դեպքում՝ 6 տոկոս, իսկ կուսակցություն-դաշինքի դեպքում 8 տոկոս քվեարկության քվեաթերթիկներ: Ըստ այդմ «Բալասանյան դաշինք»-ն ստացել է 34.67% քվե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 21.62%, «Հայկական վերածնունդը» 10.59%, «Գալա» կուսակցությունն էլ՝ 10.45%։
Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստացել է 2475 ձայն (5.74%), «Համախմբումը»՝ 2469 ձայն (5.72%), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2313 ձայն (5.36%), «Ալյանսը»՝ 774 ձայն (1.79%), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 ձայն (1.48%), «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն (1.29%), Հայ ազգային կոնգրեսը՝ 417 ձայն (1.09%)։
«ՀՀ ընտրական օրենսգրքի 123 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գյումրու ավագանին կազմված է 33 անդամից: ՀՀ ԸՕ 141 հոդվածի 4-րդ մասում սահմանված բանաձևի համաձայն՝ «Բալասանյան դաշինք»-ի մանդատների թիվը կազմում է 15, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 5 «Գալա» կուսակցությանը՝ 4 մանդատ: Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է, որի պայմաններում 15 մանդատը ավելին է 40 տոկոսից և պակաս մանդատների բացարձակ մեծամասնությունից ՝ 17-ից: ՀՀ ԸՕ 141 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նման դեպքում տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվելու է «Բալասանյան դաշինք»-ին, իսկ մնացած 16 մանդատները պետք է բաշխվեն մյուս երեք կուսակցությունների ընտրական ցուցակների միջև ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8 «Հայկական վերածնունդը»՝ 4 «Գալա» կուսակցությունն՝ 4 մանդատ: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ 141 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ թիվ 34 ԸԸՀ-ը որոշում է՝ Գյումրու ավագանու անդամներ են ընտրվել՝ «Բալասանյան դաշինք»-ի թեկնածուների ցուցակից 17 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ 8 անդամ «Հայկական վերածնունդ»՝ կուսակցությունից՝ 4, «Գալա» կուսակցությունից ՝ 4 անդամ: Այս որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակվելուց հետո, որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ սահմանված կարգով և ժամկետներով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 6 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները մտադիր են միավորվելով բողոքարկել թիվ 34 ԸԸՀ-ի ավագանու մանդատների թվի վերաբերյալ որոշումը վարչական դատարան, իսկ մինչ այդ, ինչպես նախապես հայտարարել էին, կբոյկոտեն ավագանու նիստերը և չեն ներկայանա նիստերին: