Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած` Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ միջև ստորագրված` Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին հարցը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից վերցվող վարկերը պետք է թեստ կամ լուրջ քննություն անցնեն:
Նա նշեց, որ շատ դժգոհ է տրանսպորտի նախարարության պրոֆեսիոնալիզմից, որովհետև կարելի էր նախապատվությունը տալ ավելի կարևոր ճանապարհահատվածներին: «Ես կհատկացնեի այդ միջոցները ոչ թե Երևան-Թալին կամ Երևան-Արտաշատ հատվածներին, այլ Իջևան-Իծաքար-Գանձաքար –Բերդ հատվածին: Գորիս-Ղափան հատվածին` երկու թունելով, որ տարին 12 ամիս գործեր, որ եթե վաղը պատերազմ սկսվի, կարողանանք օգտվել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով` նախորդ կառավարությունը աշխատել է 6 տարի, վերցրել է 12 միլիարդ դոլար, ստացել է 7 միլիարդ դոլար տրանսֆերտ, 2.5 միլիարդ դոլար պետական վարկ է վերցրել, 1.8 միլիարդ դոլար վարկ վերցրել են մասնավոր բանկերը: «12 միլիարդ դոլար է մտել հանրապետություն, բայց հանդիպել է անշնորհք կառավարման, անելիք չի ունեցել, և 6,4 միլիարդը դուրս է գնացել: Առաջացել է դույլի էֆեկտ, 10 լիտրանոց դույլի մեջ հնարավոր չէ լցնել 12 լիտր, որովհետև կթափվի: Վախենամ` մենք շուտով հանձնաժողով ստեղծենք` ռուսական վարկի գծով, որովհետև թվերը մտահոգիչ են: Եթե 500 միլիոն դոլար դնեին գյուղի կոոպերացիաների վրա, ապա գյուղը կծաղկեր»,- ասաց Հրանտ Բագրատյանը` կոչ անելով քաղաքական մեծամասնությանը` վերանայել այդ պայմանագրի վավերացումը: