Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, 3 վարչական շրջանի այգիներում մեկնարկել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի անունով փողոց կոչելու պահանջով: Այն շարունակական կլինի. ամեն օր` (3 վարչական շրջանում) մինչև կիրակի, ապա, կշարունակի առցանց:
«Մեզ համար նորմալ չէ այն, ինչ ունենք այս պահին. մենք, ի տարբերություն այս իշխանության և իրենց պարագլխի, չենք ուզում համակերպվել այս իրողության հետ:
Ինչո՞ւ հենց Շուշի, քանի որ այն նվիրական քաղաք է յուրաքանչյուր հայի համար: Մեզ համար նորմալ և տրամաբանական չէ այն Ղազանչեցոցից Ղազանչի դարձնելը: Մեր արժեհամակարգի մեջ այն չի տեղավորվում: Պետք է միշտ վառ պահենք այն գաղափարը, որ Շուշին և Հադրութը մեր հայրենիքն են»,-այս մասին հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու են Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար:
Ստորգրահավաքը տեղի կունենա հետևյալ ժամանակացույցով.
21.10.2021, ժամը 12.00-ից
Ավան- Ընտանեկան այգի
Նոր-նորք- 2-րդ զանգված Տիգրան Մեծի այգի
Քանաքեռ Զեյթուն- Շատրվանների այգի
22.10.2021, ժամը 12.00-ից
Աջափնյակ- Բուենոս Այրեսի այգի
Արաբկիր- Վահագն Դավթյանի անվան այգի
Կենտրոն-Օղակաձև զբոսայգի\Իսահակյանի արձանի մոտ
23.10.2021, ժամը 12.00-ից
Էրեբունի- Ազատամարտիկների այգի
Շենգավիթ- Արթուր Կարապետյանի անվան այգի
Նուբարաշեն- Սրբոց նահատակած եկեղեցու հարևանությամբ գտնվող այգի:
24.10.2021, ժամը 12.00-ից
Դավթաշեն- 1-ին և 2-րդ թաղամասերի միջև ընկած կենտրոնական զբոսայգի
Մալաթիա Սեբաստիա- երիտասարդության այգի
Նորք Մարաշ- Արմենակյան 272\ Թաղապետարանին կից