|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ղազախստանի խորհրդարանը հավանության է արժանացրել սահմանադրական ուղղումները, ըստ որոնց` երկրի մայրաքաղաք Աստանան պետք է անվանափոխվի Նուրսուլթանի` ի պատիվ հրաժարական տված առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:
Սակայն երկրի ոչ բոլոր բնակիչներն են կողմ այդ գաղափարին: Այսպես` քաղաքապետարանի շենքի մոտ մի խումբ մարդիկ ակցիա են կազմակերպել: Նրանց և ոստիկանների միջև վեճ է սկսվել, ինչի հետևանքով ցուցարարները ձերբակալվել են. հայտնում է Настоящее время-ն:
Բացի այդ` gopetition.com կայքում համապատասխան խնդրագիր է տեղադրվել մարտի 20-ին և բավականաչափ արագ կերպով ստորագրություններ հավաքել. երեկ երեկոյան այն ստորագրել էր արդեն 13,6 հազար մարդ: Խնդրագրի հեղինակների խոսքով՝ երկրի շատ ոլորտներում ֆինանսավորման դեֆիցիտ կա, և մայրաքաղաքի անվանափոխումը բյուջետային միջոցների չափազանց մեծ ներդրում է՝ սկսած հասարակ ցուցանակներից մինչև նավիգացիոն համակարգերի ու միջազգային պայմանագրերի փոփոխություն: