|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Հոկտեմբերի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Ունենք 704 առողջացած, 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է: