Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Նոյեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 005 դեպք, որոնցից 312 617-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15498 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 7745 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 675 նոր դեպք: Ունենք 1539 առողջացած, 40 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7459 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 19 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1431 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 59 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 342 246 թեստավորում: