|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արևմուտքը համակարգված ու նպատակային միջոցներ է ձեռնարկում, որոնց նպատակը ԱՊՀ երկրների վրա ապակառուցողական ազդեցություն գործադրելն է, նրանց ապակայունացնելը: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հայտնում է, որ այս կարծիքին են համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները:
Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ հարցը քննարկվել է չորեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հերթական հանդիպման ընթացքում:
Քննարկվել է հատուկ ծառայությունների փոխգործակցությունն ԱՊՀ տարածքում անվտանգության և կայունության ապահովման գործում՝ «Համագործակցության պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի կործանարար ազդեցության և դրսից ուժով «ժողովրդավարություն» պարտադրելու փորձերի համատեքստում»: «Հատուկ ստորաբաժանումների ղեկավարները եկել են միակարծիք համոզման, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, համակարգված են և նպատակային», - նշվում է հայտարարության մեջ: