|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում համապատասխան միջոցներ են ձեռնարկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) կողմից իրականացվելիք բողոքի ակցիաների դեմ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրությունը, ընդդիմությունը որոշել է ողջ երկրում բողոքի միջոցառումներ կազմակերպել, մասնավորապես՝ նստացույցեր:
ԺՀԿ-ի Ստամբուլի գրասենյակը հաղորդում է, որ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կուսակցության պատգամավորների և անդամների մասնակցությամբ պետք է նստացույց լիներ։ Բայց ոստիկանությունն արդեն հրապարակի մի մասը փակել է։ Իսկ Ստամբուլի կենտրոնական Իսթիգլալ պողոտայի դիմաց և Գեզի զբոսայգում տեղակայվել են մեծ թվով ոստիկանական ուժեր: