Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքական օդուժը երկուշաբթի հարվածներ է հասցրել Սիրիական ժողովրդավարական ուժեր (ՔԴԿ) կոալիցիայում ներառված քրդական ուժերի շտաբին ՝ Սիրիայի հյուսիսարևելյան Հասեքу նահանգի Էլ Մալիքիա քաղաքում. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին։
Հեռուստաալիքը ուրդ մարտիկների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Ըստ տեղեկությունների՝ օրվա ընթացքում թուրքական ավիացիան ինտենսիվ թռիչքներ է իրականացրել սահմանային տարածքում և միայն երեկոյան հարձակվել է ՔԴԿ-ի շտաբի վրա: Թուրքիայի օդուժի գրոհն իրականացվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունների ֆոնին՝ Անկարայում ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ:
Երկուշաբթի ԱՄՆ-ը, որը հանդես էր գալիս որպես քրդերի «դաշնակից» «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարում, սկսեց ռազմական անձնակազմ և սարքավորումներ դուրս բերել Ռաս էլ Այնում և Թել Աբիադում տեղակայված ռազմաբազաներից: Քրդերն այդ գործողությունները համարեցին երաշխիքների խախտում, որը Վաշինգտոնը տվել էր քուրդ բնակչությանը, և նախազգուշացրեցին, որ ԻՊ խմբավորման սպառնալիքները կարող են մեծանալ ԱՄՆ-ի և նրա արևմտյան կոալիցիայի դաշնակիցների Սիրիայից դուրս գալուց հետո:
Ըստ Al Hadath հեռուստաալիքի՝ Թուրքիան Եփրատի արևելյան ափի մոտ է տեղափոխել սիրիական ընդդիմության ստորաբաժանումները՝ Իդլիբից, որոնք, ըստ ամենայնի, մասնակցելու են Սիրիայի ժողովրդավարական ուժերի դեմ գործողություններին: