|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, և մեր պետական գերատեսչությունները գնահատական չեն տվել այդ իրավիճակին։ Բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական կառավարման, ռազմական կառավարման ոլորտին․ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների և գերտերությունների ուշադրության կիզակետում։ Այս իրականության մեջ մենք համարում ենք, որ մի քանի ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացվեն, և անվտանգության միջավայրը, նաև ներքին անվտանգության համակարգը փխրուն է, դեռ ավելին՝ ՀՀ իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում խնդիրներին, քան սահմանային իրավիճակին»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ապագան ավելի անորոշ վիճակում է։․ «Այսօր այնտեղ գտնվում են ռուս խաղապահները, բայց նրանց գոյությունը, հեռանկարային առումով, անորոշության մեջ է»,- ասաց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։