կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 23:00
Հասարակություն

Հայկական ԶՈՒ-ը շարքից հանելուց, ողջ հարավային Արցախը թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ Սյունիքն է կռվախնձոր. Զաքարյան

Հայկական ԶՈՒ-ը շարքից հանելուց, ողջ հարավային Արցախը թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ Սյունիքն է կռվախնձոր. Զաքարյան

Նիկոլի նման հակահայ կերպար, երևի թե օսմանյան կայսրությունում էլ չի եղել։ Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հայկական զինուժի գործոնը շարքից հանելուց, ողջ հարավային Արցախը թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ Սյունիքն է դարձնում կռվախնձոր Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի միջև։ Այսօր Իրանի պաշտոնյաներն ավելի ռադիկալ են Սյունիքի անձեռնմխելիության հարցում, քան Նիկոլի կապիտուլյացված ռեժիմը։

Նրանք չկան, գործոն չեն, իրենցից ոչինչ այլևս չեն ներկայացնում։

Արդեն լիարժեք ակնհայտ է դառնում նաև, թե ինչո՞ւ են թուրքերն անարգել օկուպացրել հատկապես Սև լճի սուվերեն տարածքը ու չեն հեռանում»,- գրել է նա։