կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 13:29
Քաղաքական

Փաշինյանը համաձայնել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին Ադրբեջանին հանձնելուց հետո․ նոր բացահայտումներ

Փաշինյանը համաձայնել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին Ադրբեջանին հանձնելուց հետո․ նոր բացահայտումներ
Բազմիցս հայտարարել եմ, որ, բացի հոկտեմբերի 19-ից, Ռուսաստանը ևս երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Այսօր փաստորեն հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը:
Նա համաձայնվել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին ադրբեջանին հանձնելուց հետո՝ զոհաբերելով հազարավոր հայ մարդկային կյանքեր և թշնամուն հանձնելով Հադրութը, Կովսականն ու Սանասարը, Շուռնուխն ու Որոտանը, Գորիս - Կապան ավտոճանապարհը
Մինչ այժմ հնչած միակ հոդաբաշխ բացատրությունը եղել է «ինձ կասեին ԴԱՎԱՃԱՆ» արտահայտությունը:
ԴԱՎԱՃԱՆԸ պոզով-պոչով կենդանի է՞ . . .» ,- գրել է նա։