կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 17:38
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանափակումները հանելուց հետո շտապ օգնության կանչերը չեն ավելացել․ Թագուհի Ստեփանյան

Շտապ օգնության անձնակազմում այսօր կորոնավիրուսով վարակված 12 աշխատակից կա, որոնք ինքնամեկուսացված են՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մամուլի ասուլիսում։

Հունվար-փետրվար ամիսներին շտապ օգնության ծառայությունը ունեցել է կանչերի բավականին բարձր թիվ՝ հասել է 900-950-ի, իսկ այսօր օրական 600-650 կանչ ունեն՝ տեղեկացրեց տնօրենը՝ փաստելով, որ մայիսի 4-ից հետո, երբ մեղմվել են սահմանափակումները, շտապ օգնության կանչերը չեն ավելացել:

Նա նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի օջախում աշխատած աշխատակիցները պարգևատրվել են։

«Անցած ամիս քաղաքապետի կողմից հատկացվել է գումար, որի արդյունքում պարգևատրվել են շտապ օգնության այն աշխատակիցները, որոնք բուն օջախում են աշխատել: Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամի չափով, իսկ բուժքույրերը և վարորդները՝ 70 հազար դրամ: Շտապ օգնության կողմից պարգևատրվել են նաև բժիշկ-կարգավարները, 1-03 ծառայության ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույրերը»,-ասաց նա:

Ընկերության տնօրենն ասաց, որ մարտ-ապրիլից մինչև մայիսի 6-ը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2 333 հիվանդ: Շտապ օգնության ծառայությունում պարագաների խնդիր չունեն, ապահովված են համապատասխան համազգեստով:

Աշխատակիցներին, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ, ըմբռնումով են մոտեցել:

Թագուհի Ստեփանյանը կոչ արեց զգույշ լինել, պահպանել անվտանգության կանոնները․ «Հունվար-փետվար ամիսներին մենք ունեցել ենք նաև սուր շնչառական հիվանդությունների ավելացում և ձմռան ամիսներին միշտ թիվն ավելացել է»:

Մանրամասն՝ տեսանյութում․