|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք պաշտպանական գերատեսչությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններին, թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել:
Ողջունելով հյուրերին՝ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը` զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ, Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության այսպիսի դրսևորումները ողջունելի են և, միևնույն ժամանակ, ամրապնդում են բանակ-հասարակություն կապը։
Զինված ուժերին ցուցաբերած շարունակական աջակցության համար, պաշտպանության նախարարի հրամանով, սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Գերատեսչական մեդալները բարերարներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: