կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 11:56
Հասարակություն

«Պապան գնացել է աշխատանքի»․ Կառավարությունը նիստ է անում, որ երկու ամսում մի համակարգիչ տա

«Պապան գնացել է աշխատանքի»․ Կառավարությունը նիստ է անում, որ երկու ամսում մի համակարգիչ տա

ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստերի օրակարգում կա մի այսպիսի ուշագրավ հարց․ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշ­վեկշռում հաշվառված, 1350758 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով  MACBOOK 12” SPACE GREY INTEL CORE M 12GHZ/8GO/512 համակարգիչը (այսու­հետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը»։

Բանն այն է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանին նշանակել են Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ, բայց համակարգիչ չեն տվել, որ մարդն աշխատի։ Ու որպեսզի նա ունենա համակարգիչ, դրա համար պետք է հատուկ կառավարության որոշում լինի։ Ու ամբողջ կառավարությունը՝ նիստին մասնակցող բոլոր մարմիններով, պետք է համաձայնություն տա, որ Վարդան Կոստանյանն ունենա համակարգիչ։

Ավելի ուշագրավը երկրորդ կետն է՝ «Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը»։

Այսինքն, պետք է ևս երկու ամիս առևտրային կցորդը աշխատի առանց համակարգչի, մինչև Վահան Քերոբյանն ու Գարիկ Սարգսյանը հանդիսավորությամբ հանձնեն համակարգիչը։

Ահա թե ինչով է զբաղված ՀՀ կառավարությունը։

Աղբյուրը՝ Yerevan.Today