Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել «Գեոպոլիտիկա» մատենաշարի երկրորդ գիրքը՝ Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» գրքի հայերեն հրատարակությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։ Առաջինը՝ Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգն» էր։ «Պրոֆիլ» հրատարակչության տնօրեն Արմեն Մինասյանն ասաց՝ այս մատենաշարի շրջանակում մտադիր են հայաֆիկացնել համաշխարհային արժեք ունեցող քաղաքագիտական գրականությունը։
Գրքի շնորհանդեսի ժամանակ քննարկում կազմակերպվեց մասնագետների մասնակցությաբ։
Հանթինգթոնի գիրքը, չնայած 30 տարի առաջ է գրվել, բայց ակտուալ է նաև մեր օրերում՝ ասացին նրանք։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ նշված գրքերը ֆունդամենտալ նշանակություն ունեցող երկու աշխատություններ են։
«Սառը պատերազմի ավարտը ֆորմալ առումով տեղի ունեցավ Բուշի և Գորբաչովի հանդիպման ժամանակ, երբ այդ մասին հայտարարություն արեցին։ Երբ Բուշը հարցրեց, Գորբաչյովն ասաց՝ միայն Հիսուս Քրիստոսին է հայտնի՝ ինչ է լինելու Խորհրդային Միության հետ»,-հիշեցրեց նա։
Այդ ժամանակվանից ԱՄՆ-ում մի քանի վարչակազմեր են փոխվել, նկատեց նա։ Եվ եթե սկզբում համարվում էր, որ միակ գլոբալ գերտերությունը ԱՄՆ-նն է, ապա այժմ նրան մարտահրավեր է նետել երկրորդ գլոբալ գերտերությունը՝ Չինաստանը։
«Այս բոլոր պրոցեսները չափազանց հետաքրիր են և պետք է հասկանալ՝ ի՞նչ է փոխվել ԱՄՆ-ում տարբեր վարչակարգերի օրոք։ Արդյո՞ք կարող է ԱՄՆ-ը իր ժողովրդավարությունը արտահանել փափուկ կամ ոչ փափուկ ուժով։ ԱՄՆ-ը Աֆղանստանում ամեն օր ծախսել է 3 միլիոն դոլար, այս տարիներին տրիլիոնների մասին էխոսքը, իսկ ի՞նչ տեղի ունեցավ՝ ԱՄՆ-ը փախավ Աֆղանստանից, և գումարները փոշիացան»,-ասաց Սուրեն Սարգսյանը։
Նա նկատեց, որ ժողովրդավարության մասին ոչ բոլորի պատկերացումներն են նույնը․ օրինակ, Թրամփի և Քլինթոնի պատկերացումները ժողովրդավարության մասին էականորեն տարբեր են, և դժվար է ասել՝ ո՞ր ժողովրդավարական մոդելն է ավելի ճիշտ, հասկանալի կամ ընկալելի։
1990-ականներին Հայաստանը համարվում էր ժողովրդավարության կղզյակ տարածաշրջանում, հետո Վրաստանը փորձեց դառնալ, հիմա Ալիևին որ լսես, ժողովորդավարության կղզյակն իրականում ինքն է՝ ասաց միջազգայնագետը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ից հետո անվտանգության գործոնը դարձել է թիվ 1 առաջնահերթություն։ Այդ ժամանակ շատերը սկսեցին հիշել այս աշխատությունը, որ Հանթիգթոնը շատ ճիշտ էր ասում մահմեդականների դեմ պայքարի մասին, բայց, Սարգսյանի համոզմամբ, Հանթինգթոնը բոլորովին այլ բանի մասին էր խոսում։
Մանրամասն՝ տեսանյութում․