|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Փետրվարի 27-ին Վիեննայում բացվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։
Համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն նշել է, որ հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ և խաղաղ համակեցության նախապայմաններից է։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով և վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության և քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։