|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր անհետ կորած, գերեվարված եւ զոհված զինծառայողների ծնողները, նախ՝ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայով, ապա՝ Հանրապետության հրապարակի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Տիգրան Մեծի պողոտան փակելով, պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարությունից, որպես պատվիրակ, ծնողների հետ բանակցելու էր եկել Փաշինյանի օգնականը՝ Գագիկ Իսախանյանը, որը հայտնեց, թե Փաշինյանն իբր խիստ զբաղված է, զբաղված է լինելու մինչ երեկո եւ որդեկորույս ծնողների հետ հանդիպել չի կարող:
Մինչ լրագրողների հետ զրույցը՝ Իսախանյանը, «ամեն ինչ տեղը գցածի» դեմքով, շրջում էր հրապարակում, իսկ երբ սկսեցինք հարցնել, թե ի՞նչ խոստումներ է տալիս ծնողներին, Իսախանյանը պարզապես փախուստի դիմեց:
Մանրամասները՝ տեսանյութում