|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր` հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վահան Հունանյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցով դեպի Հրազդան քաղաք ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով Վ. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։