|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Փետրվարի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:35-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Դսեղ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ռոբերտ Եգանյանը իր վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 15 մետր ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել երկաթգծին հարակից զառիթափի վրա:
Քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նրան տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ էլ, ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում՝ տեղեկացնելով, որ իրեն լավ է զգում:
Ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ցորենով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: