Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց է նկատվում:
«Հարաբերությունների կարգավորման հարցը դեռ չի հասել հաջորդ մակարդակին, սակայն կա որոշակի առաջընթաց, որը, հուսով ենք, կզարգացնենք»,- Շուքրիի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը:
Անկարան և Կահիրեն վերջերս միմյանց նկատմամբ քայլեր են ձեռնարկել՝ փորձելով վերականգնել հարաբերությունները ավելի քան յոթ տարվա քաղաքական օտարումից հետո:
Շուքրին նշել է, որ հետագա առաջընթացը կախված կլինի այն բանից, թե որքանով երկու երկրները կպահպանեն «երկկողմ հարաբերությունները կարգավորող կանոնները, յուրաքանչյուր կողմի պարտավորությունները՝ չմիջամտել մյուս կողմի ներքին գործերին, հարգել և ճանաչել պետական ինքնիշխանության սկզբունքը»:
«Մենք դուռ կբացենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հետագա առաջընթացի համար, երբ գոհ լինենք մեր միջև վիճելի հարցերի լուծումներից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին երկու երկրների դիվանագետներն Անկարայում անցկացրեցին նախնական բանակցությունների երկրորդ փուլը`Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի շրջանակներում: Այնուհետև Թուրքիայի ԱԳՆ-ն ասաց, որ երկու կողմերն էլ «համաձայնել են շարունակել այս խորհրդակցությունները՝ վերահաստատելով քննարկված ոլորտներում առաջընթաց գրանցելու՝ իրենց ցանկությունը և իրենց հարաբերությունների կարգավորմանը նպաստող հետագա քայլերի անհրաժեշտությունը»:
Եգիպտոսի հրավերով մայիսին Կահիրեում տեղի էր ունեցել նախնական բանակցությունների առաջին փուլը: Համատեղ հայտարարության մեջ կողմերը բանակցությունները որակել են որպես «անկեղծ և մանրակրկիտ»: