Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ալ Արաբիա»-ի աղբյուրները ուրբաթ օրը հայտնել են, որ Եգիպտոսը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին բանակցությունները:
«Ալ Արաբիա»-ի հոդվածում նշվում է, որ Կահիրեն դադարեցրել է կապերը Անկարայի հետ, քանի դեռ Եգիպտոսի` «Մուսուլման եղբայրների» վերաբերյալ պահանջներն անհապաղ չեն կատարվել` նշելով, որ Թուրքիայի դանդաղ դուրս գալը Լիբիայից մեծ վրդովմունք է առաջացրել Աբդել Ֆաթահ աս Սիսիի մոտ, և նա դադարեցրել է երկկողմ հանդիպումները:
Ըստ կայքի՝ Անկարան ավելի շատ ժամանակ է խնդրել Լիբիայից իր ռազմական խորհրդականներին ու վարձկաններին հետ կանչելու համար, բայց Եգիպտոսը պահանջում է, որ Թուրքիան անհապաղ և անվերապահորեն հեռանա Լիբիայից:
«Ալ Արաբիա»-ի աղբյուրների համաձայն՝ Թուրքիան խոստացել էր հետագա գործողություններ ձեռնարկել «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ մինչ Ռամադանի ավարտը, բայց Եգիպտոսը ընդգծել է գործողություններն արագացնելու անհրաժեշտությունը: