Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆերհանն ասել է, որ իրենք որոշակի առաջընթաց են գրանցել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով բանակցություններում, սակայն դա բավարար չէ։
Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի գագաթնաժողովում՝ Ֆերհանն անդրադարձել է Իրանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված՝ իր երկրի բանակցություններին և ասել. «Իրանին պետք է վստահություն ներշնչել ապագայում համագործակցելու համար»:
Նշելով, որ Սաուդյան Արաբիայի և Թեհրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, բայց՝ ոչ բավարար, Ֆերհանը նաև հորդորել է քաղաքական գործիչներին՝ բարեփոխումներ իրականացնել Լիբանանում՝ պետության արդյունավետությունը վերականգնելու համար։
Ինչ վերաբերում է պաղեստինյան խնդրին, Ֆերհանն ուշադրություն է հրավիրել պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությանը։