|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ վարչակազմը լավ նշան է համարում Վիեննայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները Վաշինգտոնի և Թեհրանի՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձի բանակցությունների շրջանակներում. ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ` լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Մենք միշտ գիտեինք, որ դա երկար և բարդ գործընթաց է լինելու, բայց նաև լավ նշան ենք համարում այն, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իրանի հետ դիվանագիտական շփումներ են եղել, նույնիսկ` անուղղակի ճանապարհներով: Որոշակի առաջընթաց է գրանցվել», - ասել է նա: