Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
յումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։ Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։ Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ։
Առանձին սրահում ցուցադրվելու է Մայր Հայաստանի պատկերագրությանը և Առաջին Հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր։
Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։ Հավքածուն ամբողջությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն է:
«Տարիներ շարունակ ես տարբեր աճուրդներից ու տարբեր ճամփորդությունների ժամանակ ձեռք եմ բերել այս ցուցանմուշները»,-նշել է Հայկ Դեմոյանը:
«ԱԿՈՒՄԲ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որտեղ կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկույթներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ, լուսանկարչական շարքերի ու կինոնկարահանումներ ։
2021 թ․ թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։