կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 23:49
Հասարակություն

100 տարի առաջ այս օրը (31.01.1920) Գյումրիում բացվեց Հայաստանի համալսարանը. Արթուր Խաչատրյան

100 տարի առաջ այս օրը (31.01.1920) Գյումրիում բացվեց Հայաստանի համալսարանը. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը (31.01.1920) Գյումրիում, առևտրային ուսումնարանի շենքում, պաշտոնապես բացվեց Հայաստանի Համալսարանը: Առաջին Հանրապետության դժնդակ օրերին, երբ երկիրը երկու արտաքին ճակատներում պայքարում էր քեմալական Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, իսկ ներսում՝ մահմեդական խռովարարների ու հայ բոլշևիկ խափանարարների դեմ, երբ երկրում մոլեգնում էին սովն ու հիվանդությունները, կառավարությունը՝ գիտակցելով կրթության ու գիտության կարևորությունը, համալսարան է բացում:

Վարչապետ Խատիսյանն, իր ողջույնի խոսքում, դիմելով երիտասարդությանը կոչ է անում «բռնության շղթան կործսւնելուց հետո կործանել նաև տգիտության շղթան»:

Հանրային կրթության ու արվեստի դաշնակցական նախարար Նիկոլ Աղբալյանն ասում է. «Չնայած մեր երկիրն ավերված է, մեր ժողովուրդը՝ աղքատության մեջ, մենք հիմնում ենք բարձր կրթարան: Մենք վերաշինում ենք մեր տունը, հիմնում կրթության տաճարներ, առանց խորհելու, թե ի՞նչ են մտածում մեր մասին մեր թշնամիները, որոնք միշտ քանդել են մեր շինածը: Մեր մեջ հավատ կա, որ այս անգամ հայոց ազգի նավը դուրս կգա փոթորկից անփորձանք: Մեր թշնամիները չեն հաջողելու և այն ջահը, որը մենք վառում ենք Հայաստանի բարձրավանդակի վրա չի հանգչի և կլուսավորե Առաջավոր Ասիան»»: